Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ի նշան բողոքի լքեցին դատարանի դահլիճը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատարանի դահլիճը՝ ի նշան բողոքի դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունների դեմ:

Հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 30-ին ժամը 13:00-ին: Այս մասին հայտնում է News.am-ը։

Սկանդալային իրավիճակ ստեղծվեց` կապված դատավորի կողմից միջնորդությունը քննարկելուց հրաժարավելու եւ անմիջապես գործի քննությանն անցնելու հետ:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը պնդում էր, որ պետք է քննարկել նիստը հետաձգելու միջնորդությունը՝ կապված այն փաստի հետ, որ Սահմանադրական դատարանում քննարկվում է այն հոդվածի սահմանադրականության հարցը, որով ներկայացվել է մեղադրանքը: Փաստաբանը փորձեց բացարկ նեկայացնել դատավորին: Ըստ էության, դատարանը բավարարեց դատախազի՝ փաստաբանների կողմից պաշտպանության իրավունքի չարաշահումն ընդունելու միջնորդությունը՝ պաշտպանությանը հնարավորություն չտալով միջնորդություններ ներկայացնել: