Հրվ. Կորեայի նախագահն ու առաջին տիկինն արտահերթ պատվաստվել են COVID-19-ի դեմ
Tert.am-ը գրում է.
«Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և նրա կինը՝ Կիմ Չեն Սուկը, պատվաստվել են բրիտանա- շվեդական AstraZeneca ընկերության մշակած հակակորոնավիրուսային դեղամիջոցով, գրում է Monthly Chosun-ը:
Նշվում է, որ նախագահական զույգի ներարկումները կատարվել են երեքշաբթի առավոտյան՝ Սեուլի Չոննոգու շրջանում գտնվող հանրային առողջության կենտրոնում:
Միևնույն ժամանակ, 69-ամյա նախագահը և 66-ամյա առաջին տիկինը պատվաստանյութը ստացել են իրենց տարիքային խմբի համար նախատեսված ժամկետից շուտ՝ G7-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա հունիսին Մեծ Բրիտանիայում:
Հիշեցնենք՝ Հարավային Կորեայում 65-ից բարձր տարիքի մարդկանց համար հակակորոնավիրուսային պատվաստումները սկսվում են մարտի 23-ից:
Նշենք՝ AstraZeneca պատվաստանյութերը երկրի իշխանությունները հաստատել էին դեռևս փետրվարի սկզբին:»
