Դերասան Գնել Սարգսյանը պատգամավո՞ր կդառնա

Iravunk.com-ը գրում է.

«”Իրավունքի” աղբյուրի խոսքով` դերասան Գնել Սարգսյանը, որն առավել հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հանդես եկավ որպես Նիկոլ Փաշինյանի կեղտաբերան պաշտպան, առաջիկա արտահերթ ընտրություններին կառաջադրվի որպես պատգամավորի թեկնածու:

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, տեսնելով Գնել Սարգսյանի անձնուրաց սերն իր հանդեպ, որոշել է պատգամավորական մանդատ նվիրել վերջինիս:

Մեր աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ դերասան Գնել Սարգսյանն անգամ բարձրագույն կրթություն չունի: Վերջինս ավարտել է Երեւանի թեթեւ արդյունաբերական տեխնիկումը:

Հայկ Գեւորգյան»