Ես ինձ շատ լավ եմ զգում, ինձ ու իմ թիմակիցներին դավաճան չեմ համարում. իմքայլական նորաթուխ պատգամավոր
Analitik.am-ը գրում է.
«Ինձ համար տարօրինակ չէ, թե ինչու վարչապետը պատերազմից հետո չի այցելել Արցախ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական նորաթուխ պատգամավոր Էմմա Պալյանը, ում լրագրողները հիշեցրեցին, որ մինչ պատերազմը Փաշինյանը 10 անգամ այցելել է Արցախ, պատերազմից հետո ոչ մի անգամ դա չի արել:
«Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչու չի այցելել, սակայն կան շփման այլ տարբերակներ, հեռախոս: Ես չեմ կարծում, որ չայցելելն ինչ-որ մեծ խնդիր է:
Եթե չի այցելել ուրեմն, պատճառներ կան, ես խնդիր չեմ տեսնում դրա համար»,-ասաց նա:
Պատգամավորը նաև ասաց, որ թիմում իրեն շատ լավ է զգում, քանի որ ինքն իրեն ու իր թիմին դավաճան չի համարում:»
