Կոմիտասի պողոտայի լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա

Freenews.am-ը գրում է.

«Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի մարտի 25-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկներում Կոմիտասի պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա:»