«Նախկինների» դեմ` հանուն Սորոսի և լևոնական ռևանշիստների

Դեռևս 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի և հետագայում նաև բողոքի ակցիաների ժամանակ, նրա աջակիցների շարքերում նկատվում էին մի շարք նախկին համայնքապետեր, մեծ ու փոքր չինովնիկներ և զինվորականներ, ինչպիսիք են Գագիկ Ջհանգիրյանը, Սասուն Միքայելյանը, Անդրանիկ Քոչարյանը: Նրանք մի ստվար զանգված էին կազմում: Մեկ այլ ստվար զանգված էին կազմում սորոսականները՝ Դավիթ Սանասարյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Թորոսյանը, Լևոն Բարսեղյանը, Լիլիթ Մակունցը, որոնք այդ ժամանակ նաև ՀՀՇ երիտթևի կարկառուն ներկայացուցիչներից էին:

2018-ի իշխանափոխությության ժամանակ այս բոլոր անձինք արդեն հայտնվել էին Նիկոլ Փաշինյանի ճամբարում և արժանացան բարձր պաշտոնների:

Այժմ ևս Նիկոլ Փաշինյանի «Իմ Քայլ»-ական ներկայացուցիչներին կարելի է բաժանել 2 խմբի: Առաջին խմբում լևոնական ժամանակաշրջանում պաշտոնավարած և «վերակենդանացած» չինովնիկներն են, իսկ երկրորդում՝ սորոսականները,  նույն Ալեն Սիմոնյանը, Լիլիթ Մակունցը, Դավիթ Սանասարյանը, Արսեն Թորոսյանը, Արարատ Միրզոյանը, Արևիկ Անափիոսյանը, Զարուհի Բաթոյանը, Լևոն Բարսեղյանը, Ժաննա Անդրեասյանը և մի շարք այլ սակավ հայտնի սորոսականներ, որոնց մի մասը ևս խնամի-ծանոց-բարեկամ կապերով կապված են ԼՏՊ-ական կլանի հետ:

Այսօր հստակ է, որ «նախկինների դեմ» պայքարի քողի տակ իրականում պաշտոնների արժանացան նախկիններից էլ ավելի նախկինները, որոնք մասնավորապես առաջնորդվում են ոչ թե նորարարություններ իրականացնելու և երկիրը աճեցնելու ու զարգացնելու ձգտումով, այլ վրեժ լուծելու՝ ռևանշիզմի մոլուցքով: Իսկ երիտասարդների՝ «նորերի» դրդապատճառն էլ սորոսական կլանքի մտահղացումներն ու պատկերացումներն իրականացնելն է, բաներ, որոնք ևս աղերս չունեն ժողովրդի բարեկեցության, երկրի աճի և զարգացման հետ՝ Ստամբուլի և Լանզարոտեի կոնվենցիաների ընդունում, պայքար «միլիտարիզացիայի» դեմ, եկեղեցու ճնշում կրթօջախներում, ծերանոցների ու մանկատների փակում ու կրճառում, մարիխուանայի և մարմնավաճության օրինականացում, յուվենալ արդարադատություն…

Հայկ Կիսեբլյան