Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է
Auroranews.am-ը գրում է.
«Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին երկուշաբթի օրվանից գտնվում է հիվանդանոցում: Այս մասին հայտարարել է նրա փաստաբաններից մեկը Միլանում այն գործով դատավարության սկզբում, որում մեղադրվում է 84-ամյա Բեռլուսկոնին:
«Առողջական խնդիրների պատճառով Սիլվիո Բեռլուսկոնին երկուշաբթի օրվանից գտնվում է հիվանդանոցում», – չորեքշաբթի փաստաբանի խոսքերը մեջբերել է La Repubblica թերթը: »
