Կրկեսը շարունակվում է. Աննա Աբրահամյան
Աննա Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ԿՐԿԵՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երկու օր առաջ կարդացինք, որ մեր խեղճուկրակ գեներալը դիմում է գրել դատախազությանը, որ կապիտուլյանտ կապիկին չձերբակալած և ադրբեջանցի կոլեգաների հետ ջան ասող ջան լսող այս կառույցը մի ԳՇ Պետի անունից քաշի մյուս ԳՇ Պետի ականջները։
Այսօր կարդում ենք.
«ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը»։
Դե, մի երկու օրից էլ կկարդանք, որ բուբլիկ թշերով մեր ազիզագույն դատախազը, ադրբեջաներեն-թուրքերեն լեզվի դասընթացների ազդեցությունից դեռևս հայերենը չմոռացած, վերջապես կարդացել է խեղճուկրակ ԳՇ Պետի դիմումը։
Հետո ևս մի քանի օր կանցնի, և մեզ կտեղեկացնեն, որ ոչ միայն կարդացել է, այլ նաև ինչ-որ բան հասկացել և ընթացք է տվել, որից հետո դիմումը դատախազության շենքի երկրորդ հարկ, երրորդ հարկ, աստիճանավանդակ Բերմուդյան եռանկյունում աննախադեպ առեղծվածային պայմաններում անհետացել, հօդս է ցնդել, զգետնվել է վար, վար, վար, նկուղներից անդին, Երևանի պատմության տարբեր ժամանակաշրջանների կնիքը կրող հողաշերտերից անդին, ուղիղ դանթեական տարտարենի ամենաթեժ կրակում, որը եռացնում է մեր ազգի կործանման այս շրջանում չեզոք դիրք գրավածների հոգիները հավիտենապես եփող մեգակաթսան։
Պտտվիր, պտտվիր կարուսել, դավաճանների այս երգը 8 դար է՝ այնքան ենք լսել, էլ չենք զարմանում։ Ու քանի որ դանթեական կաթսաներին հոգի պարգևելու չունենք, ՎՐԵԺ ենք գոռում, ՎՐԵԺ ենք տենչում, ինչպես իրենց զավակների մասունքները դիահերձարանից դիահերձարան տանող ծնողները, ովքեր ընդամենը պահանջում են, որ իրենց զավակի Ո՛ՂՋ մարմինն իրենց տան՝ հողին հանձնելու համար, ոչ միայն ազդրոսկորը…
ԳՇ Պետեր, երկուսդ էլ ահա այդպիսի չհուղարկավորված ազդրոսկրեր եք, օր մը՝ ձեր սռռռդի վարչապետի դիահերձարան-սեղանին դիակի պես ընկած, օր մըն ալ՝ դավաճան վարչապետի սռռռդի դավաճան դատախազի սեղանին ու ոնց ուզում, ինչ ուզում ձեր ռազմա-քաղաքական դիակից կտրում, բզում անջատում հավաքում են։
Հա, էս կարդալուց հետո, էրկուսդ էլ կանգնեք մարդա ձեր փայ հայելու առաջ ու նայեք ձեր պագոններին, որ ինքներդ ձեզ հույս տաք, որ դիակ չեք, դիակ չեք, դիակ չեք…
@MshoAxjik»
