Կորոնավիրուսով վարակվածների թիվը աճում է, կլինի արդյոք լոքդաուն. պարզաբանում է ԱՆ-ը — Araratnews.am

Հանրապետությունում շարունակում են աճե կորոնավիրուսով վարակման դեպքերը: Այսօր հաստատվել է կորոնավիրուսի 1257 նոր դեպք:

Araratnews.am Առողջապահության նախարարությունից փորձել է ճշտել, արդյոք կորոնավիրուսի թվերի աճի հետ կսահմանվի լոքդաուն, և թվերը որքան պետք է աճեն, որ այն սահմանվի:

«Դեռ նման հարց չի քննարկվում»,- Araratnews.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ հավելելով. «Որոշումը պայմանավորված է իրավիճակով, դրան համապատասխան որոշում կկայացվի, եթե հարկ լինի»: