Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարակվել է կորոնավիրուսով

24news.am-ը գրում է.

«ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում:

«Ցավոք… COVID-19 ինձ մոտ հաստատվեց։ Անվերջ շնորհակալ եմ առողջություն մաղթած բոլորիդ։ Ի սրտե փոխադարձ»,- գրել է նա։»