ՀՀ-ում պետական ​​դավաճաններն ու լրտեսները կպատժվեն ցմահ ազատազրկմամբ․ ԱԺ նախագիծ

Auroranews.am-ը գրում է.

«ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկած օրինագծին, ըստ որի՝ պետական դավաճանության դեպքում անձին սպառնում է 15-20 տարվա գույքի բռնագրավում կամ ցմահ ազատազրկում (մինչև դա 10-15 տարի էր):

Լրտեսության համար նախատեսվում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում (մինչ այդ 8-15 տարի էր):

Օրենքի նախագիծը ներկայացրել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը։»