Հրազդանում կոտրել են շան կողոսկրերն ու քարշ տվել մեքենայով. ահասարսուռ տեսանյութ

Armeniasputnik.am-ը գրում է.

«Դինգո թիմի անդամ Գոհար Մանուշակյանի խոսքով` նման հանցագործություն է գործել տեսանյութում երևացող անձը, որը չի հերքել, ընդհակառակը` արդարացել է, թե «շունը կծան էր»։

Դինգո թիմի անդամ Գոհար Մանուշակյանը Facebook-ի էջում ահասարսուռ տեսանյութ է հրապարակել, որում մի տղամարդ անմարդկային տանջանքների է ենթարկում թափառող շանը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է շունն անօգնական ու անշարժացած պառկած` ամբողջությամբ արյան մեջ։»

Տեսանյութը՝ հղումով https://m.armeniasputnik.am/video/20210325/26930578/shunpayt-hetuyq-tanjel-tesanyut.html?mobile_return=no&fbclid=IwAR3oLc6JbiUxtK7kxh5NT1wCkUI0jDkzj3L5sr5wWqu0zJLyrrrPAmH316s