Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Կարմիր Շուկա հատվածում քարերով հարվածել են հայկական պետհամարանիշներով մեքենաներին
Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Կարմիր Շուկա հատվածում քարերով հարվածել են հայկական պետհամարանիշներով մեքենաներին։ Այս մասին մարտի 24-ին հայտնել է Mediaport Telegram-ալիքը:
«Այսօր 13։30-ի սահմաններում Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ճանապարհին՝ Սիզնեկ գյուղ տանող խաչմերուկի մոտ, Խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ընթացող ադրբեջանական ավտոշարասյան թափքից սկսել են քարերով հարվածել հայկական մեքենաներին։
Առաջին մեքենային չեն դիպել (թեև վարորդը քիչ է մնացել վթարի ենթարկվի), իսկ երկրորդ մեքենային դիպել են», — գրել է Mediaport-ը։
