Սերժ Սարգսյանը դեռ ունի ազատագրելու Հայրենիք և այդ գործում իրեն սատարող մեծ բանակ. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պատմությունը չի ստացվի ջնջել, Սերժ Սարգսյանը վստահ եմ դեռ ունի ազատագրելու Հայրենիք և այդ սրբազան գործում իրեն սատարող մեծ բանակ:

1992թ-ի մարտի 26-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն։

Այդ կոմիտեն, իսկ այնուհետև արդեն կանոնավոր բանակը հաղթեց թուրքին, կարողացավ նրան ծնկի բերել, ազատագրեց Արցախը:

Իսկ դուք այն տվեցիք թուրքին,հողատու դավաճաններ:»