Նիկոլը սահմանը պահող զինվորականին քիչ է վճարում որ խնայված միջոցներով ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնի. Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

« Նիկոլը սահմանը պահող զինվորականին քիչ է վճարում, կորոնավարակի դեմ պայքարող բժշկին քիչ է վճարում, ուսուցչին քիչ է վճարում, բոլորին քիչ է վճարում, որ խնայված միջոցներով ոստիկանության ՊՊԾ գնդի քաղաքային ու մարզային վարչությունների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնի (փաստացի՝ կաշառի), որ փորձի նրանց վրա հենվելով աթոռը պահել, որ հետո շարունակի քիչ վճարել զինվորականին, բժշկին, ուսուցչին, բոլորին։»