Զախարովան խոստացավ, որ Ռուսաստանի դեմ ԵՄ հաջորդ պատժամիջոցները անպատասխան չեն մնա

Ռուսական կողմը առանց համաչափ պատասխանի չի թողնի Եվրամիության նոր սահմանափակիչ միջոցները, որոնք ուղղված են իր հասցեին: Այս մասին ուրբաթ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեզեկացնում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ ձեռնարկված հերթական անբարյացակամ քայլերը, ինչպես միշտ, չեն մնա առանց համարժեք պատասխանի», — ընդգծեց դիվանագետը: