Մենաշնորհի դեմ պայքարը կարելի է համարել վերջնականապես տապալված. վերլուծական

Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցնրի իշխանության գլուխ գալու առիթներից և պատճառներից մեկն էլ մենաշնորհների դեմ պայքարն էր: Հայաստանում հատկապես մենաշնորհային են համարվում բենզինի, դիզվառելիքի, շաքարավազի, ալյուրի, ձեթի և բանանի ներմուծումներն արտերկրից:

Դեռևս 2018-ին նորընտիր վարչապետը հաճախ էր հպարտանում շաքարավազի և բանանի մի քանի տասնյակ դրամով էժանացմամբ և դա համարում է իր ձեռքբերումը: Մի բան որը սակայն մի քանի ամիս հետո հօդս ցնդեց:

Եղավ մի ժամնակաշրջան, երբ բենզինն ու դիզվառելիքը ևս 20-30 կամ մի քիչ ավելի դրամով էժանացան: Սակայն այսօր, երբ ողջ աշխարհում բենզինն ու դիզվառելիքն աննախադեպ էժանանում են, Հայաստանում սակագները մնում են կայուն բարձր:

Առանց այդ էլ սակավաթիվ ներմուծողներերից  մեկն էլ վերջերս կլանվեց նույն Նիկոլ Փաշինյանի մերձավոր և աջակից, մեծահարուստ Խաչատուր Սուքիասյանի կողմից:

Ձեթը թանկացել է ավելի քան 100 տոկոսով: Շաքարավազն ու ալյուրը նույնպես թանկացել են:

Այս օրերին, զատկի տոնին ընդառաջ, շուկայում նկատվում է ձվի դեֆիցիտ և գնի աննախադեպ աճ, որի նմանը չի եղել երբեք:

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության համապատասխան մարմինները չեն տիրապետում իրավիճակլին, չեն վերահսկում շուկայի գները: Դրա փոխարեն առաջանում են նորանոր մոնոպոլիաներ:

Հեղինակ՝ Հայկ Կիսեբլյան