Արա Աբրահամյանն ակտիվ մասնակցություն կունենա արտահերթ ընտրություններին

24News.am-ը գրում է.

«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հայտնում է Բաղրամյան 26 տելեգրամյան ալիքը:

Աբրահամյանը հայտարարել է, որ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ ունի քաղաքական ուժերի հետ և առաջիկայում բոլոր մանրամասները կներկայացնի, այդ թվում` ծրագիրն ու ֆինանսավորման աղբյուրները:

Վերջինիս խոսքով` այս ծրագրի իրականացման պարագայում ՀՀ քաղաքացիներն ամենօրյա ռեժիմով դրական փոփոխություններ կզգան:

Նա նաև կոչ է արել կայանալիք ընտրություններին չքվեարկել Փաշինյանի օգտին:»