Հայաստանի լրագրողները որոշեցին երկրի ԶԼՄ-ների շախմատի չեմպիոնին
Վադիմ Մկրտչյանը «Գոլոս Արմենիի» թերթից ճանաչվեց ԶԼՄ-ների միջեւ 6-րդ շախմատի մրցաշարը հաղթոր՝ դա նրա 5-րդ հաղթանակն է այց մրցումներում:
Մրցաշարը տեղի ունեցավ մարտի 27-ին Տիգրան Պետրոսյանի անվան Երեւանի շախմատի տանը: Մրցումները տեղի ունեցան Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ եւ Երեւանի շախմատի ֆեդերացիան եւ Sil Maaza ընկերության աջակցությամբ: Այս մասին հայտնել է մրցաշարի կազմակերպիչ՝ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Երկրորդ տեղը գրավեց Արա Նալբանդյանը «Սպուտնիկ Արմենիի» գործակալությունից, իսկ երրորդ մրցանակակից ճանաչվեց Աարարատ Պետրոսյանը «Արմենպրեսս» գործակալությունից:

Գավաթներ, մեդալներ եւ գումարային մրցանակներ 1-3 տեղը գրաված մասնակիցներին փոխանցեց Հայաստանի 2021 թվականի արագ շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Նորայր Քալանթարյանը եւ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Մրցաշարը անցավ արագ շախմատի մրցակարգով, այն բաղկացած էր 7 մրցափուլից՝ ամեն մի խաղի համար մասնակիցներին տրամադրվեց 7 րոպե եւ 5 վարկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար: Մրցաշարին մասնակցեցին ԶԼՄ-ների 18 ներկայացուցիչներ:
«Շախմատային մրցաշարի անցկացումը ԶԼՄ-ների միջեւ, որը դարձել է արդեն ավանդական, նպաստում է շախմատի մասսայականությանը հանրապետությունում: Շնորհակալություն Երեւանի քաղաքապետարանին այս մրցումների աջակցման համար», — նշեց Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, վերջին մրցաշարում 2019 թվականին հաղթող է ճանաչվել Ֆուտբոլ պլյուս թերթի գլխավոր խմբագիր եւ հիմնադիր, հայտնի ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բսղդասարյանը, իսկ մնացած չորս մրցումներում՝ 2015, 2016, 2017 եւ 2018 թվականներին, ինչպես նաեւ այս մրցաշարի հաղթող է ճանաչվել Վադիմ Մկրտչյանը:
