Հայաստանի իշխանությունների համար Թուրքիան, ըստ ԱԱԽ քարտուղարի, այլեւս թշնամի երկիր չէ (տեսանյութ) — Pastinfo.am
ԱԱԽ քարտուղարը Արմեն Գրիգորյան ձեռնպահ է մնացել Թուրքիան թշնամի երկիր համարելուց:
«Մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք», — Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն նշելով, թե Թուքիային թշնամի համարելու մոտեցումը պետք է «շտկվի», քանի որ տարածաշրջանում զարգացումներ են տեղի ունենում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի ագրեսիվ հռետորաբանությանը, որով չեն թաքցնում իրենց նկրտումներն արդեն Զանգեզուրի նկատմամբ` ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը նշել է, թե Հայաստանի իշխանությունն առաջնորդվում է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրով ձեռք բերված պայմանավորվածություններով, որը ենթադրում է տարածաշրջանի ապաշրջափակում եւ ոչ թե հռետորաբանությամբ:
Նշենք, որ Թուրքիայի անթաքույց աջաքցությամբ Ադրբեջանի հարձակման հետեւանքով 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին զոհվել է ավելի քան 5 հազար հայորդի, 10 հազարից ավելին վիրավորվել է, այս պահին 200-ից ավելի հայ շարունակում է մնալ գերության մեջ, իսկ մի շարք քաղաքացիների մասին տեղեկություն պարզապես չկա: Բացի այդ` կորցրել ենք Արցախի մոտ 80 տոկոսը, վտանգի տակ դրել Սյունիքը ու հիմա Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե Թուրքիան այլեւս թշնամական երկիր չէ:
Աղբյուր՝ Pastinfo.am
