Հիստերիկ փիսիկը ոչ ավել ոչ պակաս գելխեղդ է իրեն երևակայում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, անդրադառնալով այսօր Արմավիրում Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր Արմավիր կատարած այցի ժամանակ երկրի թիվ մեկ դավաճանը իր «մոնոներկայացման» ժամանակ ասել է, որ հունիսի 20-ին գելխեղդները հաղթելու են գելերին ))))

Մեկը չկա՞ր էդ գյուղում ասեր, տո այ խելագար, այ ցնորամիտ հողատու, դու Ալիևի առաջ փիսիկ դարձած եկել ես մեր գյուղում քեզ գելխեղդի տեղն ես դրել, որ ի՞նչ անես այ ծաղրածու:

Ոստիկանների ու ուժայինների մեջքի հետևում թաքնված աֆերիստ, դու քեզ ո՞ւմ տեղն ես դրել:»