Ադրբեջանցիները նորից քարկոծել են հայկական մեքենանները (լուսանկարներ)
Ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող հայկական մեքենայի վրա, ջարդել ապակիներ։ Այս մասին կայտնեց Mediaport-ը, հղում անելով Գորիսի փո
խքաղաքապետ Իրինա Յոլյանի ահազանգի վրա:

Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել, թանձր մառախուղ է եղել, զգացել է, որ մեքենային քարերով հարվածում են։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը՝ 01։30-ին։ Վարորդը կանգ չի առել, շարունակել է վարել, Գորիս է հասցրել զոհվածների մարմինները։ Ահազանում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը
«Սրանք փաստեր են թշնամու ագրեսիվ վարքի մասին, որոնք պետք է արձանագրվեն և միջոցներ ձեռնարկվեն։ Խաղաղ բնակչի անվտանգ տեղաշարժի իրավունքը ի վերջո ո՞վ պետք է վերջապես երաշախավորի»,- գրել է փոխքաղաքապետը:

