ՀՀ քաղաքացին իր իսկ երկրում կարող է միայն չարքաշ մի աշխատանք գտնել, թուրք գործատուների ձեռի տակ․ Գևորգ Գևորգյան

«Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյան իր Ֆեյսբուքյան էջում գրում է.  

«Եթե այս ծախու արարածները կարողացան վերարտադրվել, ապա թուրքական կապիտալն է գալու Հայաստան: Հայաստանի թուրքական իշխանությունն այնպես է անելու, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նույնիսկ արտագաղթելու տեղ չի ունենալու շուտով, իսկ իր երկրում, լավագույն դեպքում կարող է միայն չարքաշ մի

աշխատանք գտնել, թուրք գործատուների ձեռի տակ։ Համապատասխան օրենսդրական փոփոխություններով, ուղի են հարթելու, որպեսզի թուրք գործարարները կարողանան այստեղ հսկայական հողատարածքներ, ընկերություններ, գործարաններ, շենքեր գնել, հիմնավոր արմատանալ և թրքացնել այս երկիրը։ Ահա այս ամենի նպատակով է նիկոլը հայտարարում, թե եկեք թուրքիային այլևս թշնամի չդիտարկենք:

Սա հստակ ծրագիր է. թուրքական տնտեսության լծակներով այնպիսի իրավիճակ ստեղծել Հայաստանում, որ Ռուսաստանը դուրս բերի իր ռազմաբազան, վերջինիս նպատակահարմարությունը զրոյական համարելով։

Եվ այդպես էլ լինելու է: Եթե այստեղ ամեն ինչ թուրքինն է լինելու, էլ ռուսն ումից է Հայաստանը պաշտպանելու, թուրքին թուրքի՞ց…։ Արդյունքում, Ռուսաստանը դուրս կգա այս տարածաշրջանից, Հայաստանը կդառնա թուրքական տիրապետությամբ հողատարածք, ճորտացված հայերով:

Սա «նիկոլ» թուրքական պրոյեկտն է՝ թուրքական կապիտալն ընդդեմ ռուսական ռազմական ներկայության մարտավարությամբ:

Եվ բոլոր նրանք, ովքեր կանգնում են այս ազգադավի կողքին, բառիս ուղղակի իմաստով, օգնում են թուրքերին…

Պայքարս մի վայրկյան անգամ չեմ դադարեցնելու: Ազատագրելու եմ Հայրենիքս թուրքահպատակ կապիտուլյանտի իշխանությունից ամեն գնով»: