Սիսիանի ոստիկանապետին ազատել են աշխատանքից՝ թմրանյութ օգտագործելու համար. ԱՂԲՅՈւՐ
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երկու օր առաջ աշխատանքից ազատվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Ավետ Հովհաննիսյանը՝ աշխատավայրում կոկային օգտագործելու համար: Մինչդեռ իշխանություններն այս լուրը գաղտնի են պահում: Ընդ որորմ, խուզարկությամբ խոշոր քանակի թմրանյութ է հայտնաբերվել նրա աշխատասենյակի դարակում:
Նշենք, որ Հովհաննիսյանը Սիսիանի ոստիկանապետ էր նշանակվել 2020թ. հունիսի 16-ին:

