AstraZeneca պատվաստանյութը վերանվանվեց Vaxzevria

Անգլո-շվեդական AstraZeneca ընկերության COVID-19 դեմ պատվաստանյութը մարտի 25-ին վերանվանվեց Vaxzevria, ասվում է եվրոպական EMA գործակալության կայքում: Շվեդիայի առողջապահական ապրանքների գործակալության պորտալում նշվում է, որ դա այլ փոփոխություններ չի առաջացնի, բայց պատվաստումների մասնագետները պետք է տեղյակ լինեն վերանվանման մասին, քանի որ ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը, պիտակավորումը և փաթեթավորումը կարող են տարբեր լինել:

Անվան փոփոխությունը տեղի է ունենում մարտ ամսվա ընթացքում պատվաստանյութ ստացած մարդկանց վտանգավոր բարդությունների մասին հաղորդագրությունների ֆոնին: