Պատկերացրեք նախկինները ԲՈւՀ-երի շենքերը հանեին վաճառքի, ընդդիմությունն ինչ կաներ. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն, անդրադառնալով Փաշինյանի կողմից ԲՈՒՀ-երի շենքերը վաճառելու գաղափարին, իր ֆեյսբույքյան էջում գրում է.
՛՛Պատկերացրեք նախկինները ԲՈւՀ-երի շենքերը հանեին վաճառքի:
Հողատու կապիտուլյնտի հայտարարությունը լսեցին բոլորը, բայց արձագանքեցին կրկին քչերը:
Պատկերացնո՞ւմ եք 5-10 տարի առաջ երկրի ղեկավարը նման բան ասեր, որ եկեք ԲՈւՀ-երի շենքերը վաճառենք, նույն իրավապաշտպան, եսիմինչպաշտպանները ու այն ժամանակվա ընդդիմությունը ինչ կաներ:
Չնայած զարմանալու բան էլի չկա, երկիր վաճառեցին, իսկ մարդիկ դեռ ծափ են տալիս դավաճան խելագառին, ԵՊՀ մասնաշենքը ի՞նչ է որ արձագանքեն կամ բողոքի ձայն բարձրացնեն:՛՛
