Ես թեստ չեմ հանձնել, սպասում եմ պաշտոնական պատասխանի իմ կովիդ թեստի արդյունքը դրական լինելու վերաբերյալ․ Փաստաբան

«Այսօր Առողջապահության նախարարությունից հաղորդագրություն եմ ստացել, որ իմ կովիդ թեստի արդյունքը դրական է։ Ամեն ինչ իդեալական կլիներ, եթե չլիներ այն հանգամանքը, որ ես թեստ չեմ հանձնել։ Հետո ասում եք, ինչպես է իշխանությունը ձևափոխում վարակի թվերը։ Սպասում եմ պաշտոնական պատասխանի»։

Այս մասին հայտնեց իր ֆեյսբուքյան էջում փաստաբան Վահան Հովհաննիսյանը, կցելով sms-ի լուսանկարը։