Հայուհու միայնակ ակցիան Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց (տեսանյութ)
Մարտի 25-ից Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանատան դիմաց անցկացվեց հերթական պիկետ` պահանջելով ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեւարված խաղաղ բնակիչներին: Այն անցկացրել էր մոսկվացի մեր հայրենակիցը ՝ հայկական ֆեյսբուքյան սեգմենտի ակտիվ օգտատեր Մինա Խաչատրյանը, որը հայտնի է ՀՀ իշխանությունների հասցեին սուր քննադատությամբ:
Պիկետը կազմակերպվել է այն բանի համար, որ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախյան երրորդ պատերազմից հետո ստորագրված հայտարարության կետերից մեկը ՝ կապված «բոլորը բոլորի համար» փոխանակման սկզբունքի հետ:
Պիկետը ստացավ շարունակությունը, և Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանատան մոտ միայնակ ակցիաններ անցկացրին մեր մյուս հայ կանայք։
