Փաշինյանը հրաժարական կտա ապրիլի 20-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը կգլխավորի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Շտաբի աշխատանքները համակարգելու են Թորոսյանը, բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը և վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը:

Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաև վարչապետի պաշտոնանկության ժամկետներին` ԱԺ-ն հետագայում լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով` նշելով, որ դա տեղի կունենա ապրիլի 20-ից մայիսի 5-ը: Այս ժամանակահատվածը նախատեսված է օրենքով:

Հարցին, թե ընտրություններն անցկացնելու որոշումն անվերադարձ է, աշխատակազմի ղեկավարը դրական պատասխանեց.

Մանրամասներ՝ Sputnik Արմենիայի կայքում