Հրաժարական է տվել Հակոբ Արշակյանը
Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ երեկ ուշ գիշերին հրաժարական է տվել Բարձր տեխնոլոիգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Սա, ըստ մեր ունեցած տվյալների, երկրորդ գրավոր դիմումն է՝ մեկ ամսում, որ դրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեղանին: Նախորդ դեպքում Նիկոլ Փաշինյանին և Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին հաջողվել է համոզել ԲՏԱ նախարարին՝ հետ կանգնել որոշումից, սակայն երեկ գիշերը՝ ժամը 23։00-ին, ըստ մեր աղբյուրի, հրաժարականը ստորագրվել է վարչապետի կողմից:
Ի դեպ, հիասթափեցնելով մեր հայրենակիցներին՝ հայտնենք, որ Հակոբ Արշակյանի հրաժարականի պատճառը ամենևին էլ Աբու Դաբիում հունվարին կայացած DEX -2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին զինանմուշների փոխարեն բուկլետներով մասնակցության խայտառակ պատմությունը չէ և ոչ էլ լրագրող Փայլակ Ֆահրադյանին ռեստորանում ապտակելու աղմկահարույց միջադեպը։ Իրականում խոսվում է քաղաքական դրդապատճառների մասին: Արշակյանը հիասթափված է, իսկ սա թիմի ներսում քաղաքական պատասխանատվությունից փախուստ են որակում:
Մանրամասն՝ աղբյուրում
