ԲՀԿ-ն է իշխանությունը վերցնելու. Փաշինյանի ուժի կամ այլ մեկի հետ էլ դաշինքի հարցը ես չեմ դիտարկում. Մելքումյան
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության հայտարարություններին ու որդեգրած դիրքորոշումներին, ասաց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«30 տարվա ընթացքում մեր հանրապետությունում արկղի մեջ քվեաթերթիկ գցելով՝ իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Հիմա ունենք շանս, որ կգնանք և ընտրությամբ իշխանափոխություն կանենք, իսկ եթե հանկարծ իշխանությունը մեկ էլ որոշի, որ ընտրության չի գնում, այդ ժամամանակ արդեն ժողովրդական զանգվածը դուրս կգա փողոց»,- հավելեց Մելքումյանը։
