Պատվիրված ընտրություն
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը երեկ հայտնեց ի լուր աշխարհի,որ վարչապետը հրաժարական կներկայացնի ապրիլի 20-ից մայիսի 5-ը ընկած ժամանակահատվածում:
Թերևս արդար կլինի նշել,որ ինչպես կապիտուլյացիայից հետո Փաշինյանի իշխանության վրա մնալը, այնպես էլ պլանավորված և նախապատրաստած հրաժարականը աննախադեպ բաներ են իրենց անտրամաբանական բնույթով, բացառիկ են և նմանը չունեցող արդի քաղաքական պատմության մեջ:
Շատերին անհավանական էր թվում,որ նման խայտառակ պարտությունից հետո Փաշինյանին կհաջողվի մնալ կառչած իր քայքայված աթոռին,սակայն արդեն փաստ է, որ Հայաստանին սպասվում են նոր խորհրդարանական ընտրություններ, որոնց պատվիրատուն հենց ինքը Նիկոլ Փաշինյանն է:
Նա պատվիրել է այս ընտրությունները վերարտադրման նպատակով, և դա որպես ընդդիմության հաղթանակ ներկայացնելը շատ սխալ է: Այս ընտրությունները կազմակերպելու է մի մարդ, ով 44 օր տեղեկատվական սովի մեջ կեղծ թեզերով կարողացավ կեղծել իրական պատերազմ:
Ընտրություններ կոչվող միջոցառումը ևս լինելու է նույն պատմության երկրորդ մասը, դա արդեն անվիճելի է: Շատ կարևոր է թե ի վերջո որ քաղաքական ուժը կստանա «անտինիկոլ» տիտղոսը, դա, ըստ էության, կարևորագույն հարցն է և դրանից է կախված ստացվող ձայների կոնֆիգուրացիան:
Մնում է հուսալ, որ ընտրական գործընթացին մասնակցող ուժերը կկարողանան ի վերջո հաղթել մանիպուլյացիաների «արքա» Նիկոլ Փաշինյանին, քանի որ չի բացառվում նաև որ սցենարը չստացվի այնպես, ինչպես պլանավորել է Փաշինյանը կամ ավելի ճիշտ՝ իր տերերը:
Հեղինակ՝ Վիկտոր Մարտիրոսյան
