Հանրապետականը չի կարող լինել որեւէ այլ «ուժի» համար «ձայն ապահովող. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հանրապետականն ամենամեծ արտախորհրդարանական ուժն է։

Հանրապետականն ազգային-պահպանողական արժեքների ջատագով է։

Հանրապետականն ընդդիմադիր ամենակայացած ուժերից մեկն է։

Հանրապետականն ունի կուռ եւ բյուրեղացած քաղաքական թիմ։

Հանրապետականը կապիտուլյանտի դեմ պայքարում է առանց հովհարային անջատումների։

Հանրապետականն ունի տասնյակ հազարավոր համախոհներ, ինչն ապացուցվեց նույնիսկ 2018-ի ընտրություններում։

Հանրապետականն ունի հզոր լիդերներ, կայացած միջին սերունդ ու պայքարող ու պայծառ երիտասարդություն։

Հետեւաբար, իմ համոզմամբ, Հանրապետականը չի կարող լինել որեւէ այլ «ուժի» համար «ձայն ապահովող »։

Հանրապետականը պայքարել ու պետք է պարքարի կապիտիւլյանտին հեռացնելու եւ ազգային պետություն վերակերտելու համար։»