Գերագույն «գելխեղդն» իրեն հավատացողների ականջներից «լապշա» է կախում, թե բա հեսա ջուրն ու պղինձը ծախելու ենք և լավ ապրենք. Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Թերհասների համար նախատեսված դրախտ

88–ի շարժման ժամանակ ասում էին Հայաստանը մենակ «Ջերմուկ» հանքային ջուրը և մոլիբդենը ծախի, արդեն լավ կապրենք։ «Ջերմուկն» ու մոլիբդենն, իրոք, ծախեցին, բայց դրա արդյունքում եզակի մարդիկ սկսեցին լավ ապրել։ Նույնիսկ շատ լավ ապրել։

Հիմա էլ գերագույն «գելխեղդն» իրեն հավատացողների ականջներից «լապշա» է կախում, թե բա հեսա ջուրն ու պղինձը ծախելու ենք և լավ ապրենք։ Ուզածն էլ այն է, որ չբողոքեն երբ Հայաստանի մի մասը հանձնում է թուրքին։ Կարևորը կոմունիկացիաները բացվեն, որ ծծմբաթթուն կարողանա տանել դուրս, էնտեղից էլ էժան խառը կանաչին ու լոլիկը բերի։

Նյուվասյուկիզմը նոր բարձունքներ է նվաճում։»