Տավուշի մարզպետը կազատվի պաշտոնից
Armeniasputnik.am-ը գրում է.
«Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կազատվի պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա` ապրիլի 1-ի նիստի օրակարգում:
«Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ կառավարությունը որոշում է Հայկ Չոբանյանին ազատել Տավուշի մարզպետի պաշտոնից»,–նշված է որոշման մեջ։
Նախագիծը զեկուցվողների շարքում է։
Հիշեցնենք, որ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին:
Sputnik Արմենիան փորձեց ճշտել, թե որն է մարզպետի պաշտոնից ազատվելու պատճառը։ Չոբանյանի մամուլի խոսնակ Լիլիթ Սարգսյանը հայտնեց` մարզպետն ինքը ապրիլի 1-ին հայտարարությամբ հանդես կգա։»
