ԱՆ նախարար. Մենք կօգտագործենք պատվաստելու համար նաև Astrozeneca

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ խորհուրդ կտա արդյո՞ք իր հարազատներին օգտվել Աստրազենեկա պատվաստանյութից, եթե հաշվի առնենք այն, որ իր մայրը, մամուլի տեղեկությունների համաձայն, «Սպուտնիկ Վ»-ով է պատվաստվել։ Այս մասին գրում է Analitik.am-ը։

Կառավարության նիստից հետո նախարարը լրագրողների հետ զրույցում հորդորեց զգուշավոր լինել բժշկական գաղտնիկ պարունակող տեղեկատվության հետ՝ խորուրդ տալով բոլորին պատվաստվել, քանի որ, նրա խոսքերով, պատվաստումը միակ միջոցն է բնականոն կյանքին վերադառնալուն:

Ճեպազրույցի վերջում նա ամեն դեպքում պատասխանեց հարցին՝ հայտարարելով, եթե ինքը՝ որպես նախարար, հրաման է ստորագրել, որ պատվաստանյութը պետք է օգտագործվի, իհարկե՝ միանշանակ խորհուրդ տալիս է: