Հայկ Չոբանյանն ազատվեց մարզպետի պաշտոնից․ նա փոխարինելու է Արշակյանին
Կառավարության այսօրվա որոշմամբ Հայկ Չոբանյանն ազատվեց Հայաստանի Տավուշի մարզպետի պաշտոնից: Այս պաշտոնը նա զբաղեցնում էր 2019-ի փետրվարից:
Հակոբ Արշակյանը, ով վերջերս հայտնվեց սկանդալների կենտրոնում, հրաժարական տվեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Չոբանյանը այս պաշտոնում փոխարինելու է Արշակյանին:
Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
