Իմքայլական պատգամավորը չբացառեց, որ ընտրությունները կարող է չեղարկվեն
Հնարավոր է, որ իշխանություններն ինչ-որ փուլում ետ կանգնեն ընտրությունների գնալու մտքից, եթե լինի առավել մտահոգիչ պատկեր կորոնավիրուսի հարցում:
Այսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հայտարարեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն այս պահին նման մտավախություն չկա. «Շարժվում ենք ըստ նախանշված օրակարգի: Եթե լինի այնպիսի իրավիճակ, որ անհրաժեշտություն առաջանա կանգնեցնել ընտրական, նախընտրական պրոցեսը, միգուցե նաև այդ քայլին գնանք: Բայց եկեք կանխատեսումներ չանենք»-ասել է նա:
Աղբյուր՝ Analitik.am
