Փոխհրաձգություն վրացիների և չեչենների միջև Ստամբուլում
Ստամբուլում վրացիների ու չեչենների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում երկու մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են, այս մասին տեղեկատվությունը տարածում են թուրքական լրատվամիջոցները:
Նրանց տեղեկություններով ՝ դեպքի վայր ժամանած բժիշկները հայտնաբերել են մահացած երկու քաղաքացու: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի ռեստորաններից մեկի դիմաց, բախմանը մասնակցել է 7 մարդ:
Փոխհրաձգության կադրերը նկարահանել է ականատեսներից մեկը:
Աղբյուր՝ apsny.ge
