Կրեմլից հայտնել են Պուտինի եւ Փաշինյանի հանդիպում նախապատրաստելու մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ապրիլի 7-ին նշանակված են Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, որի մասին ավելի վաղ հայտնել էին Երեւանում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իհարկե, առաջին հերթին քննարկվելու է եռակողմ պայմանավորվածությունների եւ եռակողմ փաստաթղթի իրականացման ընթացքը, որը դադարեցրեց Ղարաբաղում մարտական գործողությունները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովի խոսքով՝ դրանից բացի, կողմերը խոսելու են Հայաստանում ընտրությունների եւ Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին:

Ուրբաթ հայտնի է դարձել, որ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպոււմից առաջ պահպանում է ինքնամեկուսացման ռեժիմ: