Վրաստանյան բեռնատարը Երևանում վրաերթի է ենթարկել մի տղամարդու. նա մահացել է
shamshyan.com-ը գրում է.
«Այսօր՝ ապրիլի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 04։00-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 33-ամյա Դավիթ Սեպարիշվիլին իր վարած DAF մակնիշի բեռնատարով Շիրակի փողոցի 2/8 հասցեի հարևանությամբ վրաերթի է ենթարկել ինքնությունը դեռևս չպարզված մոտ 50-55 տարեկան տղամարդու։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։»
