Ռուսաստանցիները Պուտինին համարում են երկրի ամենագրավիչ տղամարդը

24news.am-ը գրում է.

«SuperJob հետազոտական պորտալը ՌԴ բոլոր շրջանների հազար կանանց ու տղամարդկանց շրջանում հարցումներ է անցկացրել պարզելու թե ով է ՌԴ ամենագրավիչ տղամարդը։

Ցանկում առաջատարը  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, նրան հաջորդում են դերասաններ Դմիտրի Նագիևը և Դանիլա Կոզլովսկին։

Բարդ քաղաքական տարին, կարծես, գրեթե չի անդրադարձել Վլադիմիր Պուտինի արտաքին հմայքի վրա։

Ռուսաստանցի տղամարդկանց 18, կանանց` 17 տոկոսը Պուտինին ամենագրավիչն են համարում։

Նագիևը գեղեցիկ է ռուս կանանց միայն 3 տոկոսի համար: Նրան մի փոքր զիջում են դերասաններ Դանիլա Կոզլովսկին և Կոնստանտին Խաբենսկին. նրանց գեղեցիկ է համարել հարցված կանանց 2 տոկոսը։»