Կրեմլը հայտնել է` ինչ հարցեր են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Armeniasputnik.am-ը գրում է.

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 7-ին Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր է քննարկելու: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նախատեսվում է քննարկել 2020թ. նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը` Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում», — ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Պուտինը և Փաշինյանը կքննարկեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցելու հեռանկարները:

Ապրիլի 2-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկովը լրագրողներին հայտնել էր, որ ապրիլի 7-ին Հայաստանի վարչապետը կայցելի Մոսկվա, որտեղ երկկողմ ձևաչափով տեղի կունենա նրա և Վլադիմիր Պուտինի հանդիպումը:»