Թուրքիայի հետ բարեկամություն կամ թշնամություն անելու երկընտրանք-դիկուրսը կեղծ է. Սուրեն Սուրենյանց

Պատմաբան-քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Թուրքիայի հետ բարեկամություն կամ թշնամություն անելու երկընտրանք-դիկուրսը կեղծ է։

Պետք է ճիշտ ձևակերպենք խնդիրը՝ ունե՞նք Թուրքիայի հետ չմիջնորդավորված երկխոսության, խոսակցության անհրաժեշտություն։

Այո, միանշանակ նման անհրաժեշտություն կա, իսկ դրա ընդդիմախոսները չեն հասկանում Հայաստանի ինքնիշխանության արժեքը, կարևորությունը։»