Երևանում ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային համար 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը
Armenpress.am-ը գրում է.
«ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային համար 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:
«Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի ներհամայնքային հ. 26, 38, 99 երթուղիներում շահագործվող նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով, ս/թ ապրիլի 8-ին, մինչև կեսօր կդադարեցվի նշված երթուղիների սպասարկումը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:»
