Լարսը բաց է, բայց ռուսական կողմում մոտ 400 բեռնատար ավտոմեքենա կա կուտակված
Armeniasputnik.am-ը գրում է.
«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն է ներկայացրել հանրապետության ճանապարհների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 9։00–ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսe2իայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: Ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա:»
