Ըստ Տիգրան Կարապետիչի` Քոչարյանը ժողովրդի համար ավելի գերադասելի է, քան Փաշինյանը
«Իրավունքի» հետ զրույցում ԱԼՄ Հոլդինգի եւ Ժողովրդական կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առանձնապես սպասումներ չունի:
– Պարոն Կարապետյան, ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս դիրքորոշումը:
– Որովհետեւ այս ընտրություններով ոչ մի բան չի փոխվելու: Պայքարը լինելու է երկու քաղաքական գործիչների` Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ: Իսկ ժողովրդի համար միեւնույնն է:
– Իսկ ինչպիսի՞ փոփոխություն էիք ուզում տեսնել: Ըստ Ձեզ` ստեղծված իրավիճակում եթե ոչ արտահերթ ընտրությունները, ապա ելքը ո՞րն է:
– Ազգային ուժերի ձեւավորումն է ելքը:
– Ձեր կուսակցությունը մասնակցելո՞ւ է ընտրություններին, կամ որեւէ մեկին սատարելո՞ւ եք:
– Ոչ, բայց իմ կարծիքով` Քոչարյանը ժողովրդի համար ավելի գերադասելի է, քան` Փաշինյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
