Թուրքի շահը սպասարկող իշխանությունը իր ողջ ատելությունը դուրս տվեց ցուցարար հայ կանանց վրա, այն էլ այս օրով. Վահան Բաբայան
Անդրադառնալով այսօր ոստիկանության կողմից ակցիա իրականացնող կանանց նկատմամբ կիրառված բռնությանը, Ռոֆերմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ժամանակին իրենց ճղող իրավապաշտպան կոչվածները ու միջազգային կառույցները կրկին չկան:
Երևանում օրը ցերեկով ուժ են կիրառում իրենց իրավունքները իրացնող հայ կանանց նկատմամբ, այդ թվում պատերազմի մասնակիցների կանանց,բայց իրավապաշտպան կառույցները, ՀԿ-ները, դեսպանատները կրկին լուռ են:
Թուրքի շահը սպասարկող իշխանությունը իր ողջ ատելությունը դուրս տվեց ցուցարար հայ կանանց վրա`այն էլ այս օրով:»
