Տեղի կունենա բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց․ Iravunk.com

Երեւանում ապրիլի 20-ին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կանայք կիրականացնեն բողոքի ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Այս մասին «Հայելի» ակումբում տված ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սահմանադրական իրավունք» միություն կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կազմկոմիտեի անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:

— ՄԱԿ-ը պարտավոր է մեր փախստականների հարցով զբաղվել, մինչդեռ չի զբաղվում, պարտավոր էր կանխել պատերազմը, չկախնեց, պարտավոր էր անվտանգության խորհրդում բանաձեւ ընդունել, չընդունեց: Այնպես որ, կոնկրետ գործողություններ սպասող մարդկանց առաջարկում եմ գալ նաեւ այս ցույցին՝ ոչ թե սպասել, թե քո փոխարեն՝ ով ինչ է անելու: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է նախաձեռնող լինենք:

Մանրամասն՝ Iravunk.com-ի տեսանյութում