Մոսկվահայերի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի չի ունենա (տեսանյութ)
«Արարատ Հայաթ» («Ararat Hyatt») հյուրանոցում մի քանի մոսկվահայերի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի չի ունենա։ Այս մասին տեղեկացնում է Армянский переулок տելեգրամյան ալիքը։
Լուրեր են շրջանառվում, որ հանդիպման բոլոր մասնակիցներից հեռախոսները վերցրել են:
Քիչ առաջ տելեգրամյան ալիքը տեղեկատվություն էր տարածել, որ Մոսկվայի կենտրոնում գտնվող «Արարատ Հայաթ» հյուրանոցի մոտ կայանված են ոստիկանական մեքենաներ ու ավտոբուսներ, քանի որ այստեղ է ժամանելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տեսանյութ “Армянский переулок” Տելեգրամ-ալիքի
